Արման Թաթոյանը տեսազանգով ՌԴ օմբուդսմենի հետ քննարկել է կորոնավիրուսին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

արման

ՀՀ ՄԻՊ-ը Արման Թաթոյանը տեսազանգ է ունեցել ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Նրանք քննարկել են երկու երկրներում կորոնավիրուսային տարածման պայմաններում մարդու իրավունքներին առնչվող հարցեր:

Տեղի են ունեցել կոնկրետ քննարկումներ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների կամ ՀՀ-ում մշտապես բնակվող, բայց ՌԴ-ում աշխատող անձանց աշխատանքային իրավունքների վերաբերյալ:

Առանձին ուսումնասիրվել են այն դեպքերը, որոնք վերաբերում են համաճարակի հիմքով սահմանափակումների պատճառով ընտանիքների վերամիավորումներին և երկրներ վերադարձին: