Չհիմնավորված թանկացումների շուրջ օրենքում նոր փոփոխություն առաջարկելու կարիք չկա՞

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News 

Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․      

«Եթէ ոսպը թանկացել է, փոխարինիչ գտէք»-ը վտանգաւոր խորհուրդ է:

«Արտակարգ իրավիճակներում մթերքի չհիմնավորված թանկացումների շուրջ Արտակարգ դրության մասին օրենքում նոր փոփոխություն առաջարկելու կարիք չկա՞

«Եթե ոսպը թանկացել է, փոխարինիչ գտեք»-ը վտանգավոր խորհուրդ է: Սա սովորաբար անճարակության վկայություն է: Հավասարազոր է «կարտոֆիլ կերեք»,«հարևանից պարտք արեք» դասական մերժելի անճարակության դրսևորուներին: Փոխարինիչի, կարտոֆիլի, հարևանի տեղը մարդիկ գիտեն, եթե այլ խորհուրդ կամ օգնության առաջարկ չկա էլ, ավելի լավ է լռել: Հիմա՝ ըստ էության: Երկու շաբաթ առաջ երկրի վարչապետն ասաց, որ նույնիսկ առանց նոր բեռնափոխադրումների երկրում մթերքի պահեստներն առնվազն երկու ամսվա պաշար ունեն: Պե՞տք է արդյոք ենթադրել, որ դա փոխարինիչների պաշար է: Այլապես «դրսի թանկացման» և «շուկայի ինքնակարգավորման» փաստարկը չի աշխատում: Առնվազն պահեստի մթերքը ձեռք է բերվել դեռևս չթանկացած շրջանում, ներկայիս չհիմնավորված թանկացումները ժանտախտի շրջանում գերշահույթների մրցավազքի և թալանի նման է: Հնարավոր է, որ Թեղուտով Լոռու մի ահռելի հատվածի բնակչության տնտեսական դրությունը, սեփականությունը, ջուրը, օդը, անտառը փչացնելու տխուր փորձը «ազատ շուկայի» մասին մեր ֆինանսների նախարարի տեսական գիտելիքները մի փոքր տեղափոխել է բնակչության հաշվին անհատների գերհարստացմանն օգնելու գործնական հարթություն, բայց դա կարող է, չէ՛, հավասարակշռվել երկրի օրենսդիր իշխանության՝ Թեղուտի նման փորձերով դեռևս «չիմաստնացած» ԱԺ երիտասարդ կազմի միջամտությամբ: Ի՞նչ է ասում այս դեպքում երկրի օրենսդրությունը: Կամ գուցե անհրաժեշտություն կա Արտակարգ իրավիճակներում մթերքի չհիմնավորված թանկացումների շուրջ Արտակարգ դրության մասին օրենքում նոր փոփոխությու՞ն առաջարկել: Թե չէ այս թագաժահր կոչվողը խփում է հիմնականում թույլ իմունային համակարգ ունեցողներին, իսկ մթերքի թանկացումը ավելացնում է մեր բնակչության մի ստված մասի առանց այն էլ թույլ իմունային համակարգին: Սա գործնական և իրավիճակին համաչափ առաջարկություն է»։

Տեսանյութեր

Live

Լրահոս