Հաշվեքննիչ պալատը 4 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

կորոնավիրուս

ՀՀ հաշվեքննիչ պալատի անձնակազմն իրեն հասանելիք վարձատրության միջոցներից 4 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հաշվեքննիչ պալատի մամուլի խոսնակ Մանե Մինասյանը։

«Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի անձնակազմն իրեն հասանելիք վարձատրության միջոցներից 4,000,000 դրամ գումարը փոխանցում է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին»,,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 7-ի դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված 853 դեպք , որից 8-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսից վերականգնվել է 87 մարդ:

Տեսանյութեր

Live

Լրահոս