Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Առուստամյան

ՀՀ ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրեց: Ձայների 103 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ այդ պաշտոնում ընտրվեց Կարեն Առուստամյան:

Հիշեցնենք, որ վերջինս նախորդ անգամ՝ դեկտեմբերի 10-ին չէր կարողացել ստանալ անհրաժեշտ ձայները և ընտրվել նշված պաշտոնում: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը նրա թեկնածությունը ներկայացրել էր երկրորդ անգամ: 

--00--ԱԹ