Կրակոց Արթիկում․ 25-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

Արթիկի ոստիկանները Արթիկ քաղաքի Անկախության փողոցում գիշերային ուժեղացված ծառայության ժամանակ կրակոցի ձայն են լսել ու կատարվածի մանրամասները պարզելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել։ Նրանք Արթիկի Ազատության փողոցում հայտնաբերել են Արթիկում բնակվող 25-ամյա մի երիտասարդի։

Ոստիկանների տեղեկություններով՝ հենց նա էր կրակոց արձակել։ Դեպքի վայրում կրակված պարկուճ է հայտնաբերվել և առգրավվել։ Երիտասարդը, «Մերսեդեսով» հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ քրեական հետախույզներին ներկայացրել է գործարանային համարով գազային ատրճանակ։ Այն ևս առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են։