Հայաստանում կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք է գրանցվել․ ապաքինվել է ևս 24 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News                      

կորոնավիրուս

Հայաստանում ապրիլի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 29 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 966 է։ 

Ապաքինվել է ևս 24 մարդ։ Գրանցվել է մահվան՝ 1 դեպք։  

Փաստացի բուժվում է 780 մարդ։ Ընդհանուր առմամբ բուժվել է 173 քաղաքացի: Մահվան ելքով դեպքերը 13 է:

Բացասական է 6484 թեստ։