Թուրքիայում կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News    

Թուրքիա

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան հաղորդել է երկրում կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքի մասին։

Առաջին հիվանդը տղամարդ է, ով վերադարձել էր Եվրոպա ուղևորությունունից։ Նրա ողջ ընտանիքը կարանտինում է։ Գրել է РИА Новости-ն։

«Երեկ թեստեր են կատարվել, և մեր կասկածները հաստատվել են։ Մենք ունենք ևս մեկ հիվանդ, նա առաջին հիվանդի շրջապատից է։ Մենք սկսել ենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի վիրուսի տարածումը կանխենք»,-  Twitter-ում գրել է նախարարը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսի բռնկումը համաճարակ էր հայտարարել: Աշխարհի 128 երկրում մոտ 135  հազար 133 մարդ է արդեն վարակակիր է, նրանցից առջողացել է 70398-ը, մահացել է 4896։ 

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիր է 6 մարդ, մեկուսացված է 98-ը։ Հարևան երկրներում վարակակիր է Իրանում՝ 10075, Վրաստանում է 25, Ադրբեջանում 15 մարդ։