ՌԴ-ից Հայաստան թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

ռդ

Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հրապարակել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակը (ս/թ․ ապրիլի 11 -ի դրությամբ)։

«Ցուցակը հրապարակում ենք քաղաքացիների խնդրանքով։

Եվս մեկ անգամ նշենք, որ նշյալ ցուցակում ընդգրկված են այն քաղաքացիները, որոնց մեծ մասը ժամանել են Մոսկվա ՌԴ այլ քաղաքներից և չեն կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման/բացակայության պատճառով։

Նշյալ քաղաքացիներին տրվում է առաջնահերթություն հնարավոր թռիչքի իրականացման դեպքում։

Ցուցակը դեսպանության կողմից համապատասխանաբար կտրամադրվի թռիչքն իրականացնող ավիափոխադրողին»,- հայտնում է դեսպանությունը: