Թրամփը կարգադրել է օգնել Իտալիային COVID-19-ի դեմ պայքարելու համար. Интерфакс

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմին հանձնարարել է օգնություն ցուցաբերել Իտալիային կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը, փոխանցում է Интерфакс-ը:

«Օգնությունը կներառի բժշկական ապրանքներ, հումանիտար բեռներ, ինչպես նաև դրա շրջանակում կստեղծվեն դաշտային հոսպիտալներ», - նշված է հաղորդագրության մեջ:

Թրամփի ստորագրած հուշագրում մի քանի նախարարների կարգադրություն է տրվել տարբեր միջոցներ ձեռնարկել Իտալիային օգնություն ցուցաբերելու համար. օգնություն կտրամադրվի նաև Իտալիայում տեղակայված ամերիկացի զինվորականներին:

Նշենք, որ Ջոնս Հոպկինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 147 հազարը, որոնցից ավելի քան 18 հազարը՝ մահվան ելքով: