Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 3 նոր դեպք. երկրում, ընդհանուր առմամբ, վարակվել է 738-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

կորոնավիրուս.վրաստան

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, ապաքինվել է 16 մարդ: Հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 738 դեպք, ապաքինվել է 573 մարդ:

Կարանտինի ռեժիմում է 3076 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 250 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: