Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

հասարակական

«Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Այս պահին հիվանդանոցում 11 հիվանդ ունենք, որոնցից մի քանիսը շատ շուտով ևս կվերադառնան իրենց տներ»,-գրել է մարզպետը։