Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News

երկրաշարժ

Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգի (նախկինում Սիրիային պատկանող Ալեքսանդրետի սանջաք) Յայլադաղ ծովափնյա շրջանի տարածքային ջրերում 4.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Գրել է Ermenihaber-ը:

Երկրաշարժը զգացվել է հարակից նահանգներում՝ Ադանայում ու Մերսինում, ինչպես նաև սահմանակից Սիրիայում։ 

Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության հաղորդմամբ՝ առավոտյան տեղի ժամանակով 10։40-ին տեղի ունեցած երկրաշարժի օջախը եղել է 25 կմ խորության վրա։ 

Նախնական տվյալներով՝ լուրջ ավերածություններ չեն գրանցվել։