Ուրախ եմ, որ կարողացա Ապրիլյան ռազմական գործողությունների մասին տեղեկություններ հայտնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

Ազգային Ժողովի Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ նիստն անցել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

«Շատ ուրախ եմ, որ կարողացա Ապրիլյան ռազմական գործողությունների մասին լրացուցիչ տեղեկություններ հայտնել։ Իմ նպատակն է հանրությանը հասցնել  ռազմական գործողություններ մասին իրական տեղեկություններ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ինքը որևէ դավադրությունների տեսություններով չի առաջնորդվել և հորդորեց չտրվել կեղծ լուրերին։

«Մեր հանրությունը հաղթել է Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ,  հաղթել է ոչ միայն մարտական, այլ նաև՝ դիվանագիտական դաշտում», - նշեց Սարգսյանը։ 

Ճեպազրույցի վերջում Սերժ Սարգսյանը նշեց, որ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին ասուլիսի ընթացքում՝ ընդգծելով, որ միայն պատասխանելու է Ապրիլյան իրադարձություններին վերաբերող հարցերին։

Սոնա Գրիգորյան