29 նահանգ շուտով կսկսի հանել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երկրի 29 նահանգներ շատ շուտով կկարողանան հանել կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:

«Ես կարծում եմ, որ 29 նահանգներում պայմանները լավն են: Այնպես չէ, որ նրանք հենց հիմա են բացվում, բայց ես կարծում եմ, որ դա, համեմատաբար, շուտով տեղի կունենա. մյուսների մոտ իրավիճակը բարելավվում է։ Նյու Յորքն ու Նյու Ջերսին դժվար ժամանակներ են ապրում, բայց նրանց մոտ նույնպես ամեն ինչ լավ կլինի։ Նրանք առաջինների թվում իհարկե չեն լինի»:

Նշենք, որ ԱՄՆ-ն ներկայումս առաջատարն է COVID-19 հիվանդության դեպքերի թվով և մահվան ելքերով: Ջոնս Հոպկինսի համալսարանի՝ հինգշաբթի հաղորդած տվյալներով՝ վարակի հաստատված դեպքերի թիվը կազմել է գրեթե 654 հազար մարդ, մահացել է շուրջ 31 հազար մարդ: