COVID-19-ից 88 և 65-ամյա քաղաքացիներ են մահացել. նրանք ունեցել են քրոնիկ հիվանդություններ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

մահ

Ապրիլի 21-ի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից 2 քաղաքացի է մահացել: Պացիենտները եղել են 88 և 65 տարեկան, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Մահերի ընդհանուր թիվը 24 է:

Վերջին տվյալների համաձայն՝ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 62 նոր դեպք և 29 առողջացածներ: