Հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել են ՀՀ-ից Արցախ մուտք գործած 767 տրանսպորտային միջոց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

կանխարգելիչմիջոցառումներ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 767 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Ապրիլի 18-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 19-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 254 տրանսպորտային միջոց, որից 71-ը «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում, 51-ը «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում և 132-ը «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում:

Ապրիլի 19-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 20-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 254 տրանսպորտային միջոց, որից 48-ը «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում, 75-ը «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում, 131-ը «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում:

Ապրիլի 20-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 21-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 259 տրանսպորտային միջոց, որից՝ 62 տրանսպորտային միջոց «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում, 53 տրանսպորտային միջոց «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում և 144 տրանսպորտային միջոց «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում: