Ապրիլյանի մասին Սերժ Սարգսյանն ասել է այն, ինչ ուներ ասելու, այլ ասելիք չի լինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ կասկածներ ունի, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի փորձից համացանցում հայտնված կադրերը դիտավորություն են եղել։ Ըստ պատգամավորի՝ դրան ավելի քան լուրջ պետք է վերաբերվել, քանի որ այն արդեն պետական և ազգային անվտանգությանն առնչվող խնդիր է։

«Պաշտոնյաները բացատրություն պետք է տան, անհրաժեշտության դեպքում՝ պատասխանատվություն կրեն։ Դա պետք է արվի կտրուկ։ Պետք է վերանայել անվտանգության համակարգը, շատ լուրջ մոտենալ և որևէ հանգամանք չանտեսել»,- ասել պատգամավորը։

Խոսելով Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքերի մասին՝ Խաչատրյանն ասել է, որ այն հասարակության տրամադրությունները չի կարող սրել, և դրա մասին խոսելն ակնհայտ շահարկում է։ Անվտանգության հանձնաժողովի անդամի կարծիքով՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովում տվել է բոլոր հարցերի պատասխանները և այլ ասելիք չի լինի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։