ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողի մոտ: Նախագահը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։