ՌԴ վարչապետ Միշուստինը հանձնարարել է երկրում սահմանափակումների վերացման ծրագիր պատրաստել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ռոսպոտրեբնադզորին և փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային հանձնարարել է մինչև ապրիլի 29-ը պատրաստել կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակումների վերացման կամ մեղմացման նախագիծ: Այդ մասին փոխանցում է РиаНовости-ն:

Բացի այդ, մինչև ապրիլի 30-ը առողջապահության նախարարությունը և «Ռոսպոտրեբնադզորը» պետք է ներկայացնեն COVID-19-ով պայմանավորված ռիսկայի գոտում գտնվող տարածաշրջանների ֆոնդի ծավալների ավելացման հաշվարկները:

Ավելի վաղ, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հնարավոր է համարել մայիսի 12-ից հետո ՌԴ-ում ինքնամեկուսացման ռեժիմի աստիճանական վերացումը: Ըստ նրա՝ Ռուսաստանը կարող է խուսափել կորոնավիրուսային պիկից, եթե քաղաքացիները մայիսյան տոների ժամանակ տանը մնան և չխախտեն ինքնամեկուսացման ռեժիմը: