Մեծ Բրիտանիայում մայիսի 13-ից կսկսեն թուլացնել կարանտինը. France 24

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

ջոնսոն

Մեծ Բրիտանիայի իշխանությունները կսկսեն թուլացնել կարանտինը մայիսի 13-ից: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է France24-ը:

Չորեքշաբթի օրվանից քաղաքացիներին թույլ կտան անսահմանափակ սպորտով զբաղվել փողոցում, արևայրուք անել, ավտոմեքենայով մեկնել այլ վայրեր: Բացի այդ, մարդիկ, ովքեր չեն կարողանում աշխատել տնից, հնարավորություն կստանան վերադառնալու աշխատատեղեր:

Վարչապետը հստակեցրել է`կարանտինային միջոցառումներն ամբողջությամբ վերացնելու ժամանակն «առայժմ չի եկել»:

Ջոնս Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 220,4 հազար դեպք: Այս ցուցանիշով թագավորությունը եզրափակում է առաջատար երկրների եռյակը: Այստեղ կորոնավիրուսից գրացված մահվան դեպքերը 31 930-ն են: