Պատգամավորական մանդատը վայր դրած Ռուզաննա Մուրադյանին կփոխարինի Նաիրա Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 2, 24News

Thumbnail

ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մանդատը փոխանցվեց Նաիրա Կարապետյանին։ 
Այսպիսի որոշումը կայացվեց նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստում։
 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այս առումով հայտնեց,

«ԿԸՀ-ում ստացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից կազմված արձանագրությունը՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին։ ԿԸՀ-ն այս արձանագրության ու ԸՕ պահանջների հիմքով կազմել է արձանագրություն, ըստ որի որոշում է կայացվել ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մանդատը փոխանցել կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածու Նաիրա Արտաշեսի Կարապետյանին»,- ։