Ֆրանսիայում մինչ հունիսի 1-ը երկարաձգել են մասնակի գործազրկության մեխանիզմը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News    

Ֆրանսիա

Ֆրանսիայում մինչ հունիսի 1-ը երկարաձգել են մասնակի գործազրկության մեխանիզմը՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում գործատուներին օժանդակելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանի հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով կորոնավիրուսի ազդեցությունը՝ մասնակի գործազրկության օրերի մեխանիզմը կերկարաձգվի մինչն հունիսի 1-ը, որպեսզի օգնենք գործատուներին, որոնք ունեն դժվարություններ՝ իրենց աշխատակիցներին վճարումներ կատարելու հարցում և պաշտպանել վերջիններիս աշխատանքը կորցնելու ռիսկից»,- ասված է հայտարարության մեջ: