Պետրոսյանն առաջարկում է՝ սահմանադրական կարգի տապալման համար չլինի պատասխանատվության ժամկետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

գևորգ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կարծում է սահմանադրական կարգի տապալումն այն հոդվածն է, որը մեղավոր անձի համար օրենքը վաղեմություն չպետք է ճանաչի: Պատգամավորն ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկել է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում և սահմանել, որ սահմանադրական կարգի տապալման համար չլինի քրեական պատասխանատվության վաղեմություն: 

«20-30 տարի հետո էլ, եթե բացահայտվեց՝ այս կամ այն պաշտոնատար անձը մեղավոր է այս հանցագործության համար, ապա պետությունը՝ ի դեմս իրավապահ մարինների, որևէ արգելող հանգամանք, խոչընդոտ չունենա այդ անձանց նկատմամբ մեղադրանք ներկայացնելու, քրեական պատասխանատվություն հարուցելու, մեղավոր ճանաչելու և պատժելու համար: Այդ արարքներից մեկը, իմ՝ որպես նախագծի հեղինակի, անպայման պետք է ներառել վաղեմություն չճանաչող արարքների մեջ. դա սահմանադրական կարգի տապալումն է»,- ասել է Գևորգ Պետրոսյանը:

Անդրադառնալով կառավարության դիրքորոշմանը՝ պատգամավորի նշել է, որ այն բացասական է:

«Բացարձակապես հեգնելու ցանկություն չունեմ, բայց ինչպես միշտ է եղել, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից, իմ բոլոր նախագծերին, քանի որ կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս, ես՝ որպես պատգամավոր, հարկ եմ համարում հնչեցնել իրենց տեսակետը:

Հիմնականում պատճառաբանությունն այն է, որ իրենք չեն ընդունում նախագիծը, քանի որ դա պատերազմի հետ չի կապված, դա մարդկության ու խաղաղության դեմ ուղղված հանցագործություն չէ, դրա համար էլ նպատակահարմար չէ՝ քրեական պատասխանատվությունը հանվի: Կառավարությունն ասում է՝ ադքան ժամանակ որ գնա, ապացույցները կհնանան, ապացուցման միջոցները կարող են անպետք դառնալ, վկաներն էլ ծերանալ: Նման պատճառաբանություններ են բերել»,- ասել է պատգամավորն ու հավելել, որ իրեն միջանցքներում հարց են տալիս՝ ո՞ւմ դեմ է սա ուղղված, ինքն էլ հավաստիացրնում է, որ երբեք անձանց դեմ օրինագծեր չի ներկայացնում. սա սա չի արվում ինչ-որ նախկին պաշտոնյանի դեպքի համար:

«Սա ուղղված է ապագային, որ որևէ պաշտնյա՝ անկախ կարգավիճակից, իր այդ պահի զգացողություններից և ինքնազգացողություններից, առանձին դեպքում նաև ինքնախաբեություններից, մի պահ սառնասրտորեն կանգնի ու հասկանա՝ եթե ինքը հանդգնի խախտել սահմանադրական կարգը, ապա եթե ոչ այդ իշխանությունը, ապա գալիք իշխանությունները հնարավորություն կունենան քննարկելու նրանց վարքագիծը»,-ասել է ԲՀԿ-ական պատգամավորը: