«Ռեալը» մարզումները կվերսկսի մայիսի 11-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News      

Ռեալ

Մադրիդի «Ռեալը» որոշել է վերսկսել մարզումները։ Ակումբը Վալդեբեբասի մարզաբազայում կհավաքվի մայիսի 11-ին։

Սկզբնական շրջանում ֆուտբոլիստները կմարզվեն անհատական ծրագրերով, կպահպանեն իրարից առնվազն 1,5 մետր տարածություն, կհանձնեն կորոնավիրուսի թեստ։