Արցախում կորոնավիրուսով հիվանդների բուժմանն առնչվող խորհրդատվություն է անցկացվել

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News 

Արցախ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ամերիկայի և Ֆրանսիայի մի շարք բժշկական կլինիկաների ազգությամբ հայ բժիշկները Zoom հարթակի միջոցով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոնի» բժշկական անձնակազմի համար անց են կացրել նոր կորոնավիրուսի (COVID-19) հիվանդների բուժմանն առնչվող խորհրդատվություն:

Ոլորտի պատասխանատուների փոխանցմամբ՝ հեռավար խորհրդատվությունը արդյունավետ էր, քանի որ հանգամանորեն քննարկվել են նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ու բուժմանն ուղղված հարցեր: