Վիրաբույժ Պատրիկ Կնիպերը խորհրդատվություն է տրամադրել պատերազմում տուժած զինծառայողներին

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 6,  24News 

Գյումրի

Հունվարի 6֊ին ֆրանսիացի բժիշկների խումբը՝ բժիշկ Լևոն Խաչատրյանի գլխավորությամբ խորհրդատվություն են անցկացրել Գյումրու բժշկական կենտրոնում և Գյումրու ծննդատանը։

Վերականգնողական պլաստիկ վիրաբույժ Պատրիկ Կնիպերն անվճար խորհրդատվություն է տրամադրել պատերազմի ընթացքում տուժած զինծառայողներին, իսկ մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Անրի-Ժան Ֆիլիպը Գյումրու ծննդատանը ուսումնասիրել է բժշկական օգնության կարիք ունեցող կանանց։

Մինչ այդ Գյումրու ծննդատանը շրջել և նորաթուխ մայրիկներին շնորհավորել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

 --00—ՄՀ