Իջևան-Դիլիջան ճանապարհին ընկած ծառն այն միակողմանի երթևեկելելի է դարձրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

 

ճանապարհ

Մայիսի 8-ին՝ ժամը 10:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի մոտ 14-րդ կմ-ին ծառը ընկել և ճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարաները վնասված ծառը մասնատել և հեռացրել են  ճանապարհի երթևեկելի հատվածից։