Արարատի մարզում COVID-19-ով վարակվածների թիվը 360 է, որից 159-ը առողջացել է, 4-ը՝ մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

մարզ

Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 360 է, որոնցից 159-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Արարատի մարզում վերջին տվյալներով կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 360 է, որոնցից 159-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 197 պացիենտ»,- գրել է մարզպետը։