Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1 մարդ է մահացել. մահվան պատճառը COVID-19-ը չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

մահ

Վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակված 1 մարդ է մահացել, սակայն վերջինիս մահվան պատճառը վարակը չի եղել: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 7 է։

Մայիսի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, որոնցից 1135-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 26929 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 163 նոր դեպք և 24 առողջացած։