Հրաչյա Հակոբյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

հրաչնարեկ

«Փաշինյանների ընտանեկան հավաքածուն ամբողջանում է. վատ դերասան Հրաչյա Հակոբյանը դատի է տվել ինձ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Սամսոնյանը:

«Նիկոլ Փաշինյանի աներձագ, համատեղության կարգով ԱԺ պատգամավոր, նախկինում երրորդական դերերի էժան դերասան, ներկայումս, ըստ օդում կախված լուրերի` սիգարետի կանտրաբանդիստ Հրաչ Հակոբյանը դատի է տվել ինձ ու Արթուր Դանիելյանին իր անբասիր հեղինակությունն արատավորելու համար: Փաշինյանների ընտանեկան հավաքածուն գնալով ամբողջանում է, անհամբեր սպասում եմ փոքրիկ Արփիի և Մարիամի դատական հայցերին: Հորդորում եմ Նիկոլին և Աննային իրենք ևս դատական հայցեր ներկայացնեն իմ դեմ»,- ասված է գրառման մեջ: