Չարենցի 1-ի նրբանցքում մեկ ու կես տարի է՝ աղբատար չի երևացել. բնակիչներն ահազանգում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

1

Երևանի Կենտրոն համայնքի Չարենցի 1-ի նրբանցքում երկու տարուց ավելի է՝ չկան աղբամաններ, և մեկ ու կես տարի է աղբի մեքենա չի երևացել: 

Բնակիչները, որոնց մեծ մասը բավականին բարձր գույքահարկ են մուծում, 24News-ին հայտնել են, որ աղբը կա՛մ մեքենաներով են իջեցնում քաղաքում մի տեղ դատարկելու համար, կա՛մ այսպես հավաքվում է տան բակերում, գարշահոտում է և դառնում վտանգավոր:

Ըստ բնակիչների՝ թեժ գիծը ոչ թե օրերով, այլ երբեք չի պատասխանում, ու եթե սա կենտրոն համայնքի ինչ-որ մի հատվածում է կատարվում, կարելի է ենթադրել, թե մայրաքաղաքի ծայրամասային թաղերում ինչ կլինի: Փաստորեն, Երևանում աղբի հարցը լիարժեքորեն չի լուծվել: