Նախագահ Սարգսյանը 4 օրենքներ է ստորագրել, մեկն առնչվում է հարկային օրենսգրքի փոփոխությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։