Վարագ Սիսեռյանը երեք շաբաթով արձակուրդ է մեկնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News  

Սիսեռյան

ՀՀ փոխվարչպետի որոշմամբ  Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին տրամադրվել է երեքշաբաթյա արձակուրդ։ 

Որոշման մեջ ասված է․ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 2020 թվականի մայիսի 12-15-ը ներառյալ և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 2-ը ներառյալ»:

Հիշեցնենք՝ վերջերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։