Վարագ Սիսեռյանը նշանակվել է «Հին Երևան» ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

հասարակական

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Երեւան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երեւան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու եւ դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝

1. Երեւան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երեւան» կառուցապատման ծրագրի նախագծային եւ շինարարական աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ եւ հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:

--0--ԿԿ