Երբ 2009-ին այցելում էի Սասուն Միքայելյանին, այդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով ուրբաթ օրը իր ու իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին ու դրան հաջորդած հայտարարություններին, կարծիք է հայտնել, որ ԱԺ-ում օրեր առաջ տեղի ունեցածը ծեծկռտուքը հետևանքներ է ունենալու:

«Դա ալիքաձև ազդելու է Հայաստանում ընթացող բոլոր պրոցեսների վրա՝ մարդկանց խոսքի ազատության, ընդդիմադիր խոսքի վրա։ Այդ առումով սա մի մեծ պրոցեսի սկիզբ է, բայց դրանով իշխանությունը նաև դրեց իր վերջի սկիզբը, որովհետև մի իշխանություն, որն արդարացնում է բռնությունը, այն էլ՝ խորհրդարանում, այդ իշխանությունը չի կարող լավ ապագա ունենալ», - հայտարարել է Էդմոն Մարուքյանը, ապա հավելել՝ այն, որ եթե վարչապետը չի արձագանքում հնչող սպառնալիքներին, ապա դա կբերի ավելի թեժ սպառնալիքների:

«Վարչապետը շարունում է չդատապարտել ու էդ ամեն ինչը սրվում ա։ Ես տեսա արդեն ազատամարտիկներ են էս թեմաների մեջ խառնվում, դատապարտում են ինձ և այլն, և այլն։ Մտովի հետ եմ գնում 2008-2009 թվական և հիշում, որ երբ ես այցելում էի Սասուն Միքայելյանին, այդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին։ Նրանք էսօր ինձ դատապարտում են, իբր պաշտպանում են Սասուն Միքայլեյանին, որը նրանց պաշտպանության կարիքը չունի, այդ թվում՝ մեզանից», - ասաց ԼՀԿ ղեկավարը։