Վրաստանի քաղաքների անցակետերից պաշտպանական ուժերի ներկայացուցիչները հանվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

վրաստան

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այսօրվանից միայն ոստիկանության ներկայացուցիչները կմնան մեծ քաղաքների մուտքերի և ելքերի մոտ՝ այսպես կոչված անցակետերում: Որոշումը կայացվել է Վրաստանի վարչապետի գլխավորությամբ անցկացված միջգերատեսչական խորհրդի մայիսի 12-ի նիստում, հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հանվել են անցակետերից, և հետայսու քաղաքների մուտքերի մոտ կլինեն միայն Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, Թբիլիսին բացվել է մայիսի 11-ին, իսկ Գարդաբանիի շրջանը և Ռուսթավի քաղաքը կբացվեն մայիսի 14-ից: Ինչ վերաբերվում է կարանտինային ռեժիմում գտնվող Մառնեուլիին, ապա այս շրջանը կբացվի մայիսի 18-ին: