Մայիսի 11-ից Վրաստանում բացվում են արտադրության բոլոր ոլորտներն ու խանութները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

վրաստան

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ մայիսի 11-ից Վրաստանում բացվում են արտադրության բոլոր տեսակները, բոլոր խանութները՝ բացառությամբ հագուստի և կոշիկի առևտրից:

«Մայիսի 11-ից մենք կբացենք արտադրության բոլոր տեսակները։ Եթե մինչ այժմ խոսքը միայն շինանյութերի արտադրությանն էր վերաբերում, ապա հաջորդ շաբաթ մենք կբացենք արտադրության բոլոր տեսակները։ Բացի այդ, կբացվեն բոլոր տեսակի մանրածախ և մեծածախ այն խանութները, որոնք ունեն փողոցից մուքտ և չեն վաճառում հագուստ և կոշիկներ: Դա չի վերաբերի մոլներին»,- հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան:

Նշենք, որ մարտի 21-ին, պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ, Վրաստանում սահմանված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել էր մինչև մայիսի 22-ը: Բացի այդ, երկրում պարետային ժամ է գործում՝ 21:00-ից մինչև 06:00:

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 638 դեպք, վարակի հետևանքով մահացել է 10 քաղաքացի: