Մայիսի 18-ից ՃՈ հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներ ը կգործեն, մուտքը՝ դիմակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ից ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումներում, առանց նախնական գրանցման, սովորական ընթացակարգով կիրականացվեն բոլոր գործառույթները:

Տարածքային ստորաբաժանումներ մուտքը միայն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով:

Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: