Երևանի ժամանակով 15:03-ին ԱՄՆ-ում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում տալով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը, հայտնում է, որ Երևանի ժամանակով 15:03-ին ԱՄՆ-ի Նևադա նահանգի արևմտյան հատվածում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: 

Երկրաշարժի էպիկենտրոնը Տոնոպա քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևմուտք է, օջախը՝ 7,6 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվել: