Վիտալի Բալասանյանն ու ԱՀ ԱԺ նախագահը մտքեր են փոխանակել Արցախի անվտանգության հարցի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

վիտալիԱԺնորընտիրնախագահ

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը, ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորները և Արցախի «Արդարություն» կուսակցության անդամները մայիսի 23-ին հանդիպել են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Այս մասին հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի անվտանգության, բանակցային գործընթացի, Արցախի Հանրապետության սուբեյկտայնության բարձրացման և այլ հարցերի շուրջ։

Արցախի «Արդարություն» կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը, շեշտելով, որ որպես ընդդիմադիր ուժ հետամուտ է լինելու նախընտրական իր բոլոր ծրագրային թեզերի իրականացմանը, վերահսկելու է իշխանության կողմից իրականացված ծրագրերի օրինականությունն ու արդյունավետությունը։

Տեսանյութեր

Live

Լրահոս