Հայկական եկեղեցու վրա հարձակումն անընդունելի է. Թուրքիայի արդարադատության նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

գյուլ

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը դատապարտել է Ստամբուլի Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա ռասիստական հողի վրա կատարված հարձակումը։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

«Դատապարտում եմ Քուզգունջուքի հայկական եկեղեցու վրա իրականացված հարձակումը։ Այլոց սրբությունների նկատմամբ հարգանքը մեր հիմնական սկզբունքներից մեկն է։ Իրավական պետության մեջ այսպիսի գործողությունները երբեք ընդունելի չեն», - գրել է Գյուլը թվիթերյան միկրոբոլոգում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձը մայիսի 23-ն վայրագորեն պոկել էր եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը և նետել մայթին։

Դեպքի առնչությամբ եկեղեցու ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հարձակման մասին բողոք է ներկայացվել ոստիկանություն,  իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։

Օրօերս Թուրքիայի քաղաքացներից մեկը փորձել էր հրկիզել Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածնի եկեղեցու դուռը։