ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Սկսվել է երաժշտական միջոցառումը քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը:
«Շատ ցավում եմ, որ հանգամանքների բերումով այսօր չկարողացա ներկա գտնվել համերգին։
Հետևեք համերգին առցանց և դարձե՛ք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում։
Միասին կարող ենք կյանքեր փրկել»,- գրառել է Աննա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ վարչապետի ամբողջ ընտանիքը վարակվել է կորովավիրուսով, որի պատճառով Աննա Հակոբյանը ևս չի կարողացել մասնակցել համերգին: