Քաղաքական աղբանոցում հայտնվելու հարցում մտահոգվելու պատճառ ունի հենց օրվա իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

․

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ հերթական անգամ, ի պատասխան քաղաքական խոսքի և հարցադրումների, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվում են փողոցային բառապաշարով գնահատականներ և արտահայտություններ:

Այո՛, Դաշնակցության մոտեցումների և սկզբունքների մեջ բան չի փոխվել:

Մենք շարունակելու ենք պայքարել թե՛ քաղաքական, թե՛ իրական կորոնավիրուս տարածողների դեմ:

Ինչ վերաբերում է քաղաքական աղբանոցում հայտնվելուն, ապա ակնհայտ է, որ այս հարցում խորապես մտահոգվելու պատճառ ունի հենց օրվա իշխանությունը»:

--0-- ԱՀ