Քաշքշուք՝ ԱԱԾ-ի դիմաց․ Ծառուկյանի աջակիցներին ոստիկանությունը բերման է ենթարկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

ԲՀԿ ղելավար Գագիկ Ծառուկյանը այս պահին ԱԱԾ-ում հարցաքննության է: Նույն ընթացքում ԱԱԾ շենքի դիմաց ցուցարարներ են հավաքվել՝ վանկարկելով Ծառուկյանի անունը:

Կարգը պահպանող ոստիկանական ուժերի կողմից, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնով, մի քանի անգամ զգուշացվեց, որ երկրում արտակարգ դրություն է, և որ անհրաժեշտ է կրել դիմակներ ու պահպանել սոցիալական հեռավարություն: Կարգը չպահող ցուցարարներին ոստիկանները բերման ենթարկեցին, որի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև եղավ քաշքշուք:

Նշենք, որ վաղ առավոտից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և մի շարք այլ ԲՀԿ-ականների տներում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել: Գործողություններ են կատարվել նաև ԲՀԿ շտաբի նախկին պետ Իշխան Զաքարյանի տանը, առգրվել են փաստաթղթեր: Գագիկ Ծառուկյանն ու Իշխան Զաքարյանն այս պահին ԱԱԾ-ում հարցաքննության են:

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ քրգործերը, որոնց շրջանակում ԲՀԿ-ականների տներում խուզարկություններ են կատարվել, վերաբերում են խաղատների չլիցենզավորված գործունեությանն ու 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից բաժանված ընտրակաշառքին:

--00—ԼՄ