Շիրակում «Nissan»-ը գլխիվայր շրջվել է, հայտնվել դաշտում. կան հոսպիտալացվածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News

1

Հունիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։10-ի սահմանում Գյումրիի բնակիչ, 48-ամյա Տիգրան Կ.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ Գյումրիի բնակիչ, 51-ամյա Գ. Ի.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

1

--00—ԼՄ