Շիրակում Վրաստանի 32–ամյա քաղաքացին Honda CR-V-ով կողաշրջվել է. shamshyan.com

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

վթար

Դեկտեմբերի 19-ին,  ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:20 –ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Վլադիմիր Կաշանյանը իր վարած  Honda CR-V մակնիշի ավտոմեքենայով Քեթի գյուղի վարչական տարածքում՝ Քեթիի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց  և կողաշրջվել: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

--00—ՄՀ