Դիմել են դատարան, որ կալանավորեն. Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո, լրագրողներին հայտնեց, որ վաղը առաջին ատյանի դատարանը կքննի իրեն կալանավորելու միջնորդությունը։ 

«Միջնորդություն են ներկայացրել։ Հիմա իրենց մեղադրանքը վաղը կքննվի և կտեսնեք՝ ինչ է ներկայացված։ Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ է, ռեալ բան չկա»։

ԲՀԿ առաջնորդը խնդրեց դիմել իրավապահ մարմիններին.

«Ինձ հետ կապված որեւէ բան չկա, որեւէ խնդիր չկա։ Կառավարման հետ ոչ մի կապ չունեմ, կան կառավարիչներ, իսկ եթե կա որեւէ մեկը, որը բան ունի ասելու թող գա առերեսման»։

Պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է լինելու իր հաջորդ քայլը, Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց, որ ինքը դիվիդենտ հավաքելու խնդիր չունի, ով դիվիդենտ է հավաքում, ուրեմն նա դավաճան է։