ԱԺ-ն արտահերթ նիստ կանի. օրակարգում ՍԴ-ի հարցն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

սդ

Առավոտյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է այսօր՝ ժամը 13:00-ին, խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրվել: Օրակարգում երկրի մայր օրենքը փոփոխության ենթարկելու հարցն է:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ շրջանառության մեջ են դրվել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որով նախատեսում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, և նրանց փոխարեն նշանակվել ՍԴ նոր անդամներ:

12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներն են Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, իսկ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կդառնա ՍԴ շարքային անդամ։

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից իշխանությունը հրաժարվեց կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

--00—ԼՄ