Խոր Վիրապի ակցիայից բերման ենթարկված 32 քաղաքացիները 3 ժամվա ընթացքում ազատ կարձակվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

1

Ոստիկանությունը Խոր Վիրապում իրականացված ակցիայից բերման է ենթարկել 32 անձի, որոնք 3 ժամվա ընթացքում ազատ կարձակվեն։ Այդ մասին 24News-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով։

Ավլի վաղ տեղեկացրել էինք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր մեքենայով պատրաստվում էր ժամը 11։00-ին միայնակ ակցիա իրականացնել Խոր Վիրապից դեպի Երևան։ Սակայն նա և շարժման այլ անդամներ բերման են ենթարկվել:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս