Հայ-ադրբեջանական բախման մասով հրավիրված ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է: Այդ մասին «Ազատությանը» հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Ըստ աղբյուրի՝ նիստը հետաձգվել է կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու պատճառով, ինչպես նաև պետք է հստակեցվի՝ ի՞նչ ձևաչափով պետք է քննարկումն արվի։

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը աղբյուրին չի հայտնել, թե ում նախաձեռնությամբ է նիստը հետաձգվել։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս